Ծննդյան ամսաթիվ: 26 Հուլիս 1973
Ծննդավայր: Միացյալ Թագավորություն
Որտեղից: Միացյալ Թագավորություն
Ազգություններ: անգլերեն կին - 75%, բիրմայերեն - 25%
Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլերեն՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. հուլիսի 26, 1973), անգլիացի դերասանուհի։ Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ։ Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում` «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000)։ Բացի այդ նա մասնակցել է նաև այլ ներկայացումների և ռադիո հաղորդումների։ 1990-ականների վերջերում` «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիաներում։ 2001 թ.-ին նա մարմնավորեց գլխավոր հերոսուհիներին էպիկական պատերազմի մասին պատմող «Պեռլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգություն «Բնազդ» (Serendipity, 2001) ֆիլմերում։ Նա ճանաչում ձեռք բերեց նաև ի շնորհիվ կենսագրական «Ավիատոր» (The Aviator, 2004) ֆիլմի և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կատակերգության։
Քեյթ Բեքինսեյլը որպես էքշն ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի դարձավ 2003 թ.-ին «Ուրիշ աշխարհ» ֆիլմից հետո։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք խաղարկային ժանրի ֆիլմերում, որոնք են «Վան Հելսինգը» (2004), «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (2006), «Սպիտակ միգամածություն» (2012) և «Ուրիշ աշխարհ. Վերածնունդ» (2012) ֆիլմերը։ Նա բացի այդ նույն ժամանակահատվածում նկարահանվեց ոչ մեծ դրամատիկական ֆիլմերում, որոնք են «Ձյունե հրեշտակներ» (2007), «Թևավոր արարածներ» (2008), «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» (այս ֆիլմի համար 2008 թ.-ին պարգևատրվել է «Critic's Choice Award» նոմինացիայով) և «Ամեն ինչ հոյակապ է» (2009) ֆիլմերը։ Նա էկրանի վրա շուտով կհայտնվի 2012 թ.-ի օգոստոսին «Հիշել ամեն ինչ» գիտաֆանտաստիկ ֆիլմի վերաբեմադրված տարբերակով։
Քեյթը դերասան Ռիչարդ Բեքինսեյլի (1947–1979) և դերասանուհի Ջուդի Լոյի (1947–1979) միամորիկ զավակն է։ Դերասանուհին մանկությունն անցկացրել է Լոնդոնում։ Քեյթը մտերիմ էր վալիական դերասան Մայքլ Շինի հետ` 1995-2003 թթ.։ 1999 թ.-ի հունվարի 31-ին ծնվեց նրանց դուստրը` Լիլի Մո Շին, որն ավելի ուշ մարմնավորել է երիտասարդ Սելինի կերպարը «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (2006) ֆիլմում։ 2004 թ.-ին Բեքինսեյլը ամուսնացավ ամերիկյան կինոռեժիսոր Լեն Ուայզմանի հետ։ Ըստ «Esquire» և «People Magazine» ամսագրերի նա բազմիցս համարվել է աշխարհի ամենահմայիչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նա մասնակցել է նաև մի քանի գովազդների նկարահանմանը և աշխատել է որպես ֆոտոմոդել։